-
11.01.2014|
14:07
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, այնուհետև` երթ:
-
11.01.2014|
14:05
«Պայքար հակահայկական նյութերի դեմ» (ՊՀՆԴ) ֆեյսբուքյան խումբը գործում է 2011-ից: Խումբը պայքարում է վիրտուալ և արտաքին դաշտում հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դեմ: «Ցավալի է, երբ youtube.com կամ այլ ցանցերում Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում»,- ասում է խմբի ադմինիստրատոր Գոհար Ֆահրադյանը:
-
11.01.2014|
14:03
ԱՄՆ-ի ավիացիայի և տիեզերական տարածությունն ուսումնասիրող ազգային խորհուրդը նշել է, որ երեք տասնամյակ անց կարող է տեղի ունենալ գլոբալ մասշտաբի աղետ: Պատճառը հսկայական աստերոիդ 2011 AG5-ն է: Տիեզերական մարմնի արտաքին չափը կազմում է մոտ 150 մետր:
Ըստ նախնական հաշվարկների, աստերոիդը կբախվի Երկրին 2040 թվականի փետրվարի 5-ին:
-
11.01.2014|
14:02
Վերջին 100 տարվա մեջ սա առաջին դեպքն է: Անոմալ ցրտերը, որ ԱՄն-ում սկսվեցին հունվարի սկզբին, հանգեցրել են աշխարհի ամենախոշոր ջրվեժներից մեկի` Նիագարայի սառցակալմանը:
-
10.01.2014|
16:23
Թունիսի կառավարության ղեկավար, չափավոր-իսլամիստական «Վերածննդի կուսակցության» առաջնորդներից Ալի Լարաեդը հայտարարել է իր հրաժարականի մասին:
-
10.01.2014|
16:21
2013-ի տարեվերջին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալին վերաբերող արձագանքները շարունակվում են միջազգային մամուլի հրապարակումներում: Հիմնականում շեշտադրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի հակամարտությունը: Նախկինում այդ իսլամական շարժումը համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը:
-
10.01.2014|
16:19
Առաջիկայում Թուրքիայում կսկսվի մեկ այլ կոռուպցիոն սկանդալ՝ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հայտնում է CNNTurk-ը։ Նա հիշեցրել է, որ իր կուսակցությունը վաղուց էր հայտարարել, թե Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է։ «Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կառավարության կողմից իրականացված այլ կոռուպցիոն խախտումների ականատես կլինենք»,-ասել է Քըլըչդարօղլուն։
-
10.01.2014|
16:18
Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
-
10.01.2014|
16:16
Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ մասնակցելով Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։
-
10.01.2014|
16:13
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը ակնհայտ քաղհալածանքի օրինակ է: Բավական չէ, որ մարդուն ենթարկեցին հոգեբուժական փորձաքննության, որի եզրակացությունը մինչև հիմա չի հրապարակվել, արգելվել են նաև հարազատների հետ տեսակցությունները: Սրան գումարած` 17 օր հացադուլի մեջ գտնվող մարդուն ուշաթափ վիճակում տեղավորել են դատապարտյալների հիվանդանոցի չջեռուցվող սենյակում: Դժվար է հավատալ, որ ողջ հիվանդանոցը չի ջեռուցվում: